ENG | РУС

Մեր ողջ տեսականին

Մեր մասին

«Ակվա Ստանդարտ» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն շուրջ 10տարի: Ընկերությունը, համագործակցելով եվրոպական հայտնի ընկերություների հետ, զբաղվում է պրոֆեսիոնալ ջրամշակմամբ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ֆիլտրացումով, լաբորատորիաների համար նախատեսված ապակեղենի և այլ լաբորատոր պարագաների ներմուծումով և վաճառքով:

«Ակվա Ստանդարտ» ՍՊԸ-ն հանդիսանում է POLLET WATER GROUP(EURAQUA, HERCO), HOBRA, PYREX , ZOUTMAN, ATLAS Filtri ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերությունը զբաղվում է ֆիլտրացման սարքավորումների ներմուծումով, վաճառքով, տեղադրումով և հետագա սպասարկումով: Սարքավորումները նախագծված են այնպես, որպեսզի խնայեն ջուր և էլեկտրաէներգիա` նվազագույնի հասցնելով սպառողի ծախսերը:

Կարդալ ավելին







Առաջարկվող տեսականի

Ընկերությունն առաջարկում է հետևյալ սարքավորումները`

Արդյունաբերական կեղտաջրերի մաքրման սարքավորումներ
Արդյունաբերական ջրերի մաքրման սարքավորումներ
Ջրի փափկեցման կայաններ ( անիոնական, կատիոնական, ժանգ)
զտիչ սարքավորումներ
զտիչ` բուժկիրառման համար
խմելու ջրի մաքրման սարքավորումներ խոշոր տնտեսությունների, ինչպես նաև կենցաղային օգտագործման համար ջրի քլորազերծման և քլորացման կայաններ
հակադարձ օսմոսային զտիչներ

Սպառման շուկա

«Ակվա Ստանդարտ» ընկերության սարքավորումներն ունեն լայն սպառում հետևյալ բնագավառներում

Սննդի արդյունաբերություն: Պահածոներ, կաթնամթերք, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններ:
Արդյունաբերական ձեռնարկություներ
Հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, սրճարաններ
Հիվանդանոցներ և դեղագործական ընկերություններ
Գյուղատնտեսություն` ջերմոցային և ձկնաբուծական տնտեսություններ
Կաթսայատներ
Կենցաղում և այլ բնագավառներում