ENG | РУС

ZOUTMAN

ZOUTMAN ընկերությունը հանդիսանում բելգիական անկախ աղ արտադրող, որը զբաղվում է աղի տարբեր տեսակների մշակմամբ (մասնագիտանալով սննդարդյունա​բերության ոլորտում ծովային աղի արտադրության մեջ)։ Ամեն տարի այս արագ զարգացող ընտանեկան ձեռնարկու​թյունը մշակում և փաթեթավորում է 300 000 տոննա աղ տարբեր ընկերությունների համար։ Ապրանքատեսակները տարբերվում են մաքրության, հատիկի չափի, խոնավության պարունակության և փաթեթավորման առումով․ ամեն ինչ հարմարեցված է մեր հաճախորդների պահանջներին: Հազարավոր տոննա աղ է փոխադրվում փոքր փաթեթներով, պարկերով կամ խուռնաբեռն երկու ռազմավարական տեղադրությամբ ճյուղերից դեպի ծով հեշտ մուտքի թույլտվությամբ՝ Ռուսելարում և Գենտ ծովի նավահանգստում։ Ունենալով բեռնափոխադրման համար եզակի տեղադրություն՝ այսօր այս էժան և լայնորեն հասանելի արտադրանքն առաքվում է ավելի քան 60 երկիր։ ZOUTMAN-ն ունի իր սեփական բեռնափոխադրող նավը երաշխավորված առաքման համար։ Այն մրցակցությունից առանձնանում է անհատական սպասարկմամբ և արագ ու արդյունավետ գործառնական մեթոդով, զգալի ճկունությամբ, որ ամբողջությամբ կենտրոնացված է որակի և շրջակա միջավայրի վրա։ Ձեռնարկությունն ապացուցել է այս ամենը՝ ձեռք բերելով BRC / IFS / KOSHER / GMP / ISO14001 հավաստագիր։
Մենք ունենք Zoutman աղի 3 տեսակ.
1.​ Աղի բյուրեղներ ջրի փափկեցուցիչների, խեժերի իոնային փոխանակման վերականգնման համար։ SOFT_SEL CRYSTALS 5-15-ը շատ մաքուր զտված աղ է՝ մշակված հատկապես մարդկանց կողմից սպառվող և սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ջրի փափկեցման համար։ Նախատեսված է ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական կիրառության համար։
2.​ Աղի բարձիկաձև հաբեր ջրի փափկեցուցիչների, խեժերի իոնային փոխանակման վերականգնման համար։ SOFT_SEL REGULAR-ը պատրաստված է շատ մաքուր զտված աղից և մշակվել է հատկապես մարդկանց կողմից սպառվող և սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող ջրի փափկեցման համար։ Նախատեսված է ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ կիրառության համար։
3.​ SOFT_SEL DISHWASHER SALT-ը շատ մաքուր զտված աղ է աման լվացեղ մեքենաներում խեժերի իոնային փոխանակման վերականգնման համար։ Հատիկների կարծրությունն ու մաքրությունն ապահովում են աղաջրի կանոնավոր արտադրությունը։ Կիրառելի է ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ։

Կայք: www.zoutman.com