Pyrex

SciLabware Limited անվանումը համեմատաբար ավելի նոր անունն է, սակայն ընկերությունը իրականում ունի ավելի հին և վաստակավոր պատմություն: Պատմությունը սկսվեց լաբորատոր ապակեղենի ասպարեզում երկու խոշոր նորարարությունից.
1923թ.-ին ստեղծված նոր ջերմակայուն ապակին, որն անվանվեց Pyrex, սկզբնական շրջանում պատրաստվում էր Մեծ Բրիտանիայի լիցենզիայի տակ: Ապա 1934թ.-ին Քինգս Նորթոն, Բիրմինգհեմ-ի Triplex Safety Glass Company-ի քիմիկոս ասիստենտը և ապակեգործը ստեղծեցին լաբորատոր ապակե ամանեղենի որոշ նմուշներ՝ հագեցած կոնաձև միացումներով, որոնց ապագա զարգացումը հետաքրքրեց Royal Society-ին: Այսպիսով, սկսվեց լայնամաշտաբ արտադրություն: 1962 թ.ից սկսվեց ապակու արտադրությունը աշխարհի շատ երկրներում: 2011թ.-ին այս բիզնեսը դարձավ DURAN GROUP-ի մի մասը,որը հանդիսանում է աշխարհի առաջատար բորոսիլիկատային ապակեղենի արտադրողներից մեկը: Այսօր, Scilabware ընկերությունը հանդիսանում է եվրոպական առաջատար մատակարարներից մեկը՝ ապակյա արտադրանքի համար Pyrex, Quickfit, MBL և Rotaflo բրենդային անվանումնրի տակ, իսկ պլաստիկ արտադրանքի համար՝ Azlon անվան տակ: Ընկերությունը տեղակայված է Սթաֆորդշիր,Միացյալ Թագավորություն և վաճառում է իր արտադրանքը ամբողջ աշխարհում մատակարարների միջոցով: Ընկերության անվանումը տարիների ընթացքում փոխվել է մի քանի անգամ, սակայն մի բան մնացել է հաստատուն.որպես բարձր որակի լաբորատոր ապրանքներ ունեցող շուկայի առաջատար, մենք ունենք բարձր հեղինակություն արտադրանքի որակի և սպասարկման ոլորտում: